Skip to content

Contact us: Info@arslanianfoundation.org | +32 476 40 81 89

  • ABOUT US
    • WHO WE ARE
    • OUR TEAM
  • PROJECTS
    • COMPLETED PROJECTS
    • ONGOING PROJECTS
  • BECOME A VOLUNTEER
  • NEWS
  • EVENTS
  • SHOP
  • Australia (EUR €)
  • Austria (EUR €)
  • Belgium (EUR €)
  • Canada (EUR €)
  • Czechia (EUR €)
  • Denmark (EUR €)
  • Finland (EUR €)
  • France (EUR €)
  • Germany (EUR €)
  • Hong Kong SAR (EUR €)
  • Ireland (EUR €)
  • Israel (EUR €)
  • Italy (EUR €)
  • Japan (EUR €)
  • Lebanon (EUR €)
  • Malaysia (EUR €)
  • Netherlands (EUR €)
  • New Zealand (EUR €)
  • Norway (EUR €)
  • Poland (EUR €)
  • Portugal (EUR €)
  • Singapore (EUR €)
  • South Korea (EUR €)
  • Spain (EUR €)
  • Sweden (EUR €)
  • Switzerland (EUR €)
  • United Arab Emirates (EUR €)
  • United Kingdom (EUR €)
  • United States (EUR €)
Log in
No account yet? Create Account
  • Facebook
Arslanian FoundationArslanian Foundation
  • ABOUT US
    • WHO WE ARE
    • OUR TEAM
  • PROJECTS
    • COMPLETED PROJECTS
    • ONGOING PROJECTS
  • BECOME A VOLUNTEER
  • NEWS
  • EVENTS
  • SHOP
DONATE
Search

Search

  • Australia (EUR €)
  • Austria (EUR €)
  • Belgium (EUR €)
  • Canada (EUR €)
  • Czechia (EUR €)
  • Denmark (EUR €)
  • Finland (EUR €)
  • France (EUR €)
  • Germany (EUR €)
  • Hong Kong SAR (EUR €)
  • Ireland (EUR €)
  • Israel (EUR €)
  • Italy (EUR €)
  • Japan (EUR €)
  • Lebanon (EUR €)
  • Malaysia (EUR €)
  • Netherlands (EUR €)
  • New Zealand (EUR €)
  • Norway (EUR €)
  • Poland (EUR €)
  • Portugal (EUR €)
  • Singapore (EUR €)
  • South Korea (EUR €)
  • Spain (EUR €)
  • Sweden (EUR €)
  • Switzerland (EUR €)
  • United Arab Emirates (EUR €)
  • United Kingdom (EUR €)
  • United States (EUR €)
Account
Log in Create Account
Cart
00 items
Home
News
Համազգայինի Ռաֆֆի եւ Անելկա Արսլանեան մանկամսուր

Համազգայինի Ռաֆֆի եւ Անելկա Արսլանեան մանկամսուր

Melankton and Haig Arslanian College

Համազգայինի Ռաֆֆի եւ Անելկա Արսլանեան մանկամսուր
2000 Հոկտեմբերին Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանի մէջ կը սկսի գործել նոր բաժանմունք մը՝ մանկամսուրը, որ կը հանդիսանայ մանուկներու նախադպրոցական շրջանի բաժինը:

18 տարիներ ետք, Ապրիլ 2018-ին, շնորհիւ տէր եւ տիկին Ռաֆֆի եւ Անելկա Արսլանեաններու ազնուական նուիրատուութեան բացումը կը կատարուի արդիական առանձին մանկամսուրի մը՝ «Համազգայինի Ռաֆֆի եւ Անելկա Արսլանեան մանկամսուր»:

Մանկամսուրի արդիական այս կառոյցը կը գտնուի Ծաղկաձորի մէջ, Անթիլիասի հրապարակէն 2,5 քիլոմեթր հեռաւորութեան վրայ, Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանի մայր շէնքէն 200 մ. հեռաւորութեան վրայ:

Կառոյցը ունի ծովահայեացք դիրք, շրջապատուած է ծառերով եւ ունի կանաչապատ տանիք: Շինութիւնը կը համապատասխանէ Լիբանանի առողջապահութեան նախարարութեան կողմէ ճշդուած, ինչպէս նաեւ՝ մանկամսուրի համաշխարհային չափանիշերուն:

1200 մեթր քառակուսի տարածքի վրայ գտնուող մանկամսուրը կը բաղկանայ միայարկանի երեք բաժանմունքներէ եւ կրնայ ընդունիլ 80-էն 100 երեխայ: Ունի առանձին մուտք եւ ապահովութեան ու հսկողութեան դրութիւն՝ արդիական սարքերով եւ տեսախցիկներով: Կ’ընդգրկէ եօթ ընդարձակ ու լուսաւոր դասարաններ. իւրաքանչիւր դասարան իր կողքին ունի իր լուացարանն ու ննջասենեակը:

Փոքրիկներու բաժինը կը կոչուի ճուտիկներու բաժին. երեք ամսականէն մէկ տարեկան երեխաներու համար: Ճուտիկներու սենեակները կահաւորուած են յատուկ անկողիններով եւ փոքրիկներուն զգայարանները զարգացնող սարքերով ու խաղալիկներով: Միջակներու՝ այսինքն 1-էն 2 տարեկան երեխաներու բաժինը կը կոչուի մկնիկներու բաժին, իսկ մեծերու՝ այսինքն 2-էն 3 տարեկան երեխաներու բաժինը կը կոչուի նապիկներու բաժին. այս դասարանները օժտուած են փոքրիկներու յատուկ սեղաններով, աթոռակներով եւ դաստիարակչական զանազան խաղերու անկիւններով:

Մանկամսուրը այն վայրն է, ուր երեխան կը յարաբերի ու կ’ընտելանայ տարեկից փոքրիկներու հետ, կը սորվի ուրիշներուն հետ բաժնեկցիլ խաղալիկներն ու իր իրերը, ինչպէս նաեւ՝ վարուիլ ու գործակցիլ ուրիշ երեխաներու հետ: Ան կը սորվի նաեւ տարրական գիտելիքներ, շրջապատուած գուրգուրոտ ու հոգատար անձնակազմով մը:

Մանկամսուրը ունի հիւանդապահուհի մը, ընդհանուր պատասխանատու եւ օգնական մը:

«Համազգայինի Ռաֆֆի եւ Անելկա Արսլանեան մանկամսուր»ը կը սկսի գործել 1 Սեպտեմբեր 2018-ին: Գործունէութեան առաջին տարուան աւարտին 74 փոքրիկներ կը յաճախեն մանկամսուր:

Reference: https://www.facebook.com/djemaran.nursery/
POLICIES
  • LEGAL DISCLAIMER
  • PRIVACY POLICY
POLICIES
  • LEGAL DISCLAIMER
  • PRIVACY POLICY
ADDITIONAL INFO
  • CONTACT US
  • WHO WE ARE
  • OUR TEAM
ADDITIONAL INFO
  • CONTACT US
  • WHO WE ARE
  • OUR TEAM
SOCIAL MEDIA

LINKEDIN

FACEBOOK

SOCIAL MEDIA

LINKEDIN

FACEBOOK

Arslanian FoundationArslanian Foundation
© Copyright, Arslanian Foundation 2025
Subscribe to Our Newsletter

    Cart

    0 items

    Your Cart is Empty

    Loading...

    Shop Now
    • Choosing a selection results in a full page refresh.