«Մեկ տրակտոր՝ մեկ գյուղ» ծրագիրը ևս մեկ տրակտոր նվիրեց, այս անգամ՝ Լոռու մարզի Մեծավան գյուղին: Սա երրորդն էր: Ծրագրի նախաձեռնությունն Արսլանյան հիմնադրամինն է: Մատենադարանում հիմնադրամն ամփոփեց կատարված աշխատանքը և նախանշեց առաջիկա անելիքները:
«Արսլանյան» հիմնադրամը ստեղծել է Արսլանյան ընտանիքի ամենաերիտասարդ սերունդը 2020 թվականին՝ աջակցելու հայ համայնքներում գյուղատնտեսության և հողագործության զարգացմանը:
Ստեղծելով «Մեկ տրակտոր՝ մեկ գյուղ» նախագիծը՝ հիմնադրամն իր առջև նպատակ է դրել հնարավորինս բարելավել գյուղացու աշխատանքը:
Հիմնադրամի ստեղծումն ու գործունեությունը պայմանավորված է վերջին հումանիտար ճգնաժամերով: Հայաստանում բարեգործական աշխատանքների մեկնարկը տրվել է 44-օրյա պատերազմի հաջորդ օրվանից:
Հիմնադրամի գործունեությունը ներկայացնում է Արսլանյան ընտանիքի անսասան նվիրվածությունն իր հայրենի երկրի ապագա սերունդներին:
Reference: https://www.vnews.am/sport/post/mek-traktor-mek-gyugh-arslanyan-himnadram